Կայքի ստեղծումը տևում է մոտ մեկ կամ երկու ամիս, ընդ որում ժամկետները նախօրոք են քննարկվում:
Ոչ ոք չի պատրաստվում ծանրաբեռնել Ձեզ անհասկանալի լեզվով գրված բարդ տեխնիկական առաջադրանքով, բոլոր հարցերը նախապես քննարկվում են:
Առաջին փուլում մենք Ձեզ ցույց ենք տալիս կայքի մակետը, որից հետո կատարվում է կայքի ծրագրային մասի ստեղծումը:
Ձեր ինֆորմացիան մենք կբեռնենք կայք, եթե չունեք, ապա կարող է գրվել մեր օգնությամբ:
Վեբ դիզայնը նման է հագուստի, պատահական չէ, որ ասում են` մարդուն դիմավորում են հագուստով, ըստ դրա` առաջին հերթին գնահատում են ձեր կայքի դիզայնը:
Առաջին փուլում մենք ուսումնասիրում ենք Ձեր ընկերությունը և մրցակիցներին, գնահատում ենք Ձեր առավելությունները և թերությունները: Արդյունքում ստացվող տեղեկատվությունը կստեղծի աշխատանքի հիմքը:
Ապա մշակվում է գլխավոր էջի դիզայնը՝ համապատասխան հարմարավետության բոլոր ժամանակակից պահանջներին: Գլխավոր էջի հաստատումից հետո մշակվում է մնացած էջերը: Բացի այդ, առաջարկում են վեբ-բաններների պատրաստում, ֆիրմային լոգոտիպի մշակում և ֆոտոնկարահանում:
Սկզբում տեղի է ունենում շուկայի, մրցակիցների և կայքի աուդիտի վերլուծություն: Այս ամենը թույլ է տալիս վերացնել առաջադիմության «խարիսխները», որոնք կարող են խորտակել ձեր «նավակը»:
Ապա առանձնացվում են բանալի բառերը, ստեղծվում է տեքստը ունիկալ կոնտենտով (տեսանյութեր,լուսանկարներ, տեքստեր, թեստեր, վերլուծություններ և այլն):
Վերջնական փուլում իրականացվում է վիճակագրություն՝ նպատակային լսարանի այցելության քանակի վերաբերյալ (կարող է տևել 3-4 ամիս):
SMM առաջխաղացումը (Սոցիալ մեդիա մարքեթինգ) գործողությունների ամբողջություն է, որն ուղղված է սոցիալական ցանցերում ապրանքանիշի կամ ծառայության առաջխաղացմանը և նպատակային խմբերի հետ հարաբերությունների կազմավորմանը:
SMO առաջխաղացումը (Սոցիալ մեդիա օպտիմիզացում) ենթադրում է մարկետոլոգի անմիջական մասնակցությունը սոցիալական ցանցից օգտվողների կյանքում (հոդվածներ տեղադրում, իրադարձություններ ստեղծում և բլոգերի կառավարում):
Խոսքերը ոչինչ չեն նշանակում, կարևորը արդյունքն է: Երկար տարիներ, լինելով ռուսական շուկայում, մենք հասցրել ենք աշխատել փոքր և խոշոր ընկերությունների հետ, մշակել ենք մեթոդներ, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն լուծել մեր հաճախորդների խնդիրները` հասցնելով յուրաքանչյուր ծրագիր իր ավարտին:
Մենք պատրաստում ենք ցանկացած բարդության և ոճի կայքեր՝ շաբլոն լուծումներից մինչև անհատական դիզայնով կայքեր: Կայքի ստեղծման արժեքը կախված է ֆունկցիոնալության բարդությունից, բաժինների քանակից, անիմացիայի առկայությունից և այլն:
Մենք պատրաստ ենք հանդիպել Ձեզ հետ և առաջարկել լավագույն լուծումը Ձեր բիզնեսի համար: